Միջազգային

ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Կատարական «The New Arab» թերթի՝ հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն ԱՄՆ-ն հավանություն է տվել Ռաֆաhում իսրայելական հնարավոր գործողությանը, այն բանի դիմաց, որ հրեական պետությունը պատասխան հարվածներ չի հասցնի Իրանին:

Բարձրաստիճան պաշտոնյան «The New Arab»-ին հայտնել է, որ «վարչապետ Բինյամին Նեթանյահուին հաջողվել է ստանալ ԱՄՆ-ի հավանությունը Ռաֆահում ռազմական գործողության համար, այն բանի դիմաց, որ Իսրայելը ձեռնպահ կմնա Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելուց՝ ի պատասխան նրա վերջին հարձակման»: Նա հայտարարել է, որ «Իրանին իսրայելական պատասխանի մասին դատողությունները հակասում են ամերիկյան վարչակազմի ցանկություններին և անիրատեսական են՝ հաշվի առնելով Իսրայելի հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները գլխավոր դեր է խաղացել իրանական հարձակումը հետ մղելու և դրա հաջողությունը կանխելու գործում»: