Միջազգային

Հնդկաստանն իր օդուժի համար 6 լիցքավորող ինքնաթիռ կգնի

Հնդկաստանը մտադիր է իր ռազմաօդային ուժերի համար 6 լիցքավորող ինքնաթիռ գնել։ Այդ մասին հայտնում է «Indian Defence news» հնդկական հարթակը։ Դիտարկվում է ամերիկյան և եվրոպական տարբերակները՝ Boeing կամ Airbus։ Խոսքը կարող է գնալ Boeing KC-46 Pegasus-ի գնման մասին, որը մշակվել է Boeing 767 ինքնաթիռի հիմքի վրա, կամ Airbus A330 MRTT բազմաթիրախային լիցքավորիչի։

Այժմ Հնդկաստանի ռազմաօդային ուժերն իրենց օդանավերը լիցքավորելու համար օգտագործում են խորհրդային արտադրության Il-78 ինքնաթիռներ, որոնք ավելի քան 40 տարեկան են: