Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ ռուսական զինված ուժերն աստիճանաբար առաջ են շարժվում ռազմաճակատում: Վլադիմիր Զելենսկին Եվրամիության երկրներից խնդրել է այն ամենը, ինչը կօգնի Ուկրաինային պահպանել առաջնագիծը։

Վլադիմիր Զելենսկին նշել է Ռուսաստանի գերազանցությունը սպառազինության մեջ և կոչ է արել գործընկերներին՝ տրամադրել «այն ամենը, ինչն օգնում է պահպանել առաջնագիծը»՝ արկեր, տեխնիկա և անօդաչու թռչող սարքեր: «Եվ հենց այդ առավելության շնորհիվ նրանք ճնշում են գործադրում մեզ վրա ռազմաճակատում և աստիճանաբար առաջ են շարժվում»,- ասել է նա Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներին ուղղված ուղերձում։