Միջազգային

ԱՄՆ Պետդեպը կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից և բռնությունից

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը մեկնաբանել է Թբիլիսիում բողոքի ակցիաները և կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել ու խուսափել էսկալացիայից կամ բռնի գործողություններից:

Փրայսը ևս մեկ անգամ կրկնել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումը կվնասի Վրաստանի հարաբերություններին նրա ռազմավարական գործընկերների հետ և կվտանգի նրա «եվրաատլանտյան ապագան»: