Միջազգային

Լաչինի միջանցքի փակումը հետ է մղում խաղաղության գործընթացը. ԱՄՆ Պետդեպ

Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ կարող է ունենալ, և, անկեղծ ասած, այն հետ է մղում խաղաղության գործընթացը: Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ․ «Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել: Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, և դրան հասնելու ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Հարցին, թե ԱՄՆ վարչակազմը հավատու՞մ է, որ կողմերը դեռ շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Պատելը ժամանակահատված չի ցանկացել նշել։ «Սա մի հարց է, որով ԱՄՆ պետքարտուղարը մեծ հետաքրքրություն ունի և շատ մեծ ուշադրություն է դարձնում։ Մենք շարունակելու ենք խորապես ներգրավված մնալ գործընթացին և ավարտին հասցնել»։