Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում։ Նա վաստակել է 14,833 միավոր և գրավել առաջին տեղը:
Այս հաղթանակի շնորհիվ Վահագն Դավթյանը նվաճել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: