Սպորտ

Այլ խաղացող, նման հմտություններով, մենք չունենք. Սաութգեյթ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Կոբի Մայնյուի հասցեին:

«Նրա կատարման մեջ մենք տեսանք անվախություն և տեխնիկական ունակություն։ Երբ նա ճնշման տակ էր, Կոբին կարողացավ բացվել փոխանցման տակ և գործել գնդակի հետ շատ սահմանափակ տարածքում: Այլ խաղացող, նման հմտություններով, մենք չունենք։ Դա չափազանց հետաքրքիր է», - Սաութգեյթի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն «X» սոցիալական ցանցում։

18-ամյա Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մանկունիանցիների կազմում 21 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: