Հասարակություն

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են «Toyota Camry», «Toyota Corolla» և «Honda» մակիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota»-ներից մեկում հրդեհ է բռնկվել։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել «Toyota»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայրում աշխատել է փրկարար-հոգեբանը, ով օգնություն է ցուցաբերել վիրավորների հարազատներին։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։