Հասարակություն

Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ

Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի սան Արմանը նրանցից մեկն է․ փայլել է հայերենի իմացությամբ։ «Ճիշտ է՝ մասնագիտական կողմնորոշմամբ բանասեր չեմ, բայց  կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին»,- ասում է Արմանը։

Օլիմպիադաների հաղթողները կստանան նաև անվանական կրթաթոշակ՝ մեկ տարվա համար։