Հասարակություն

Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները և բարձրաստիճան հյուրերն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ։

Նրանք ծանոթացել են անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև մայիսի 7-ը: