Հասարակություն

ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը: Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում մասնավորապես նշվել է. «ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով»: