Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։