Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին․ այս մասին հայտնել է Անահիտ Մանասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Արձանագրել ենք նրա կողմից բարձրաձայնած բոլոր խնդիրները։ Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ՁՊՎ–ում նրա պահման ժամկետը լրանելուց հետո նորից այցելել նրան, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների պատշաճ ազատ արձակումը»,– ասել է Մանասյանը։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։