Երեկ Տավուշի մարզում՝ Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ․ այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանից։
Նրա խոսքով, բերման ենթարկվածներից 5-ը ներկայացվել է Քննչական կոմիտե, մնացածն է ազատ արձակվել։