Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքայինն ամբողջականությանը
Հասարակություն
21 Դեկտեմբերի 2022, 17:13
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ Երևան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի աշխատակազմի Բալկանների, Կովկասի և Սև Ծովի հարցերով գրասենյակի ղեկավար դ-ր Ջեյսոն Հեմի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության Անվտանգության ու պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստին։
Մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան երկկողմ անվտանգային հարաբերությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը, սահմանային անվտանգության և անվտանգային համագործակցության հարցերը։
Միացյալ Նահանգները վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի տարածքայինն ամբողջականությանը և ապագա ձգտումներին՝ որպես անկախ, ինքնիշխան և ժողովրդավար պետություն, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։
Հետևեք մեզ Telegram-ում