Ֆոտոշարք

ԱՄՆ-ում նախագահների տոնն է (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ամեն տարի փետրվարի 3-րդ երկուշաբթի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշվում է նախագահների օրը։ Այդ օրը ԱՄՆ-ում ոչ աշխատանքային է։ Տոնն ունի ոչ միայն պետական նշանակություն, այլև խորհրդանշում է ԱՄՆ-ում քաղաքական համաձայնությունը և, անկախ տարակարծություններից, քաղաքական միասնականությունը։ Ամեն տարի այդ օրը գործող նախագահը Սպիտակ տուն է հրավիրում նախկին նախագահներին՝ խորհրդակցելու և միասին ժամանակ անցկացնելու համար։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այդ ավանդույթը խախտվեց։

Ռաշմոր լեռան ազգային հուշահամալիրը գտնվում է ԱՄՆ Հվ. Դակոտա նահանգում։ Այն ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի միասնական քանդակն է, որի կառուցումն սկսվել է Մեծ դեպրեսիայի տարիներին և ավարտվել է 1941թ.։

Նախագահներ Ջերալդ Ֆորդ, Ռիչարդ Նիքսոն, Ջորջ Բուշ ավագ, Ռոնալդ Ռեյգան, Ջիմմի Քարթեր։

Նախագահներ Բիլլ Քլինթոնը, Ջորջ Բուշ ավագը, Ռոնալդ Ռեյգանը, Ջիմմի Քարթերը, Ջերալդ Ֆորդը՝ իրենց տիկնանց հետ։

Նախագահներ Ջիմմի Քարթեր, Բիլ Քլինթոն, Ջորջ Բուշ ավագ, Ջորջ Բուշ կրտսեր, Բարաք Օբամա։

Նախագահներ Բարաք Օբամա և Ջորջ Բուշ։

Նախագահներ Ջորջ Բուշ կրտսեր, Բարաք Օբամա, Բիլլ Քլինթոն։

Նախագահներ Ջիմմի Քարթեր, Բիլլ Քլինթոն, Բարաք Օբամա, Ջորջ Բուշ կրտսեր։

Նախագահներ Ջորջ Բուշ ավագ, Բարաք Օբամա, Ջորջ Բուշ կրտսեր, Բիլլ Քլինթոն, Ջիմմի Քարթեր։

Նախագահներ Բիլլ Քլինթոն և Դոնալդ Թրամփ։

Նախագահներ Դոնալդ Թրամփ, Բարաք Օբամա, Բիլլ Քլինթոն, Ջիմմի Քարթեր՝ Ջորջ Բուշ ավագի հոգեհանգստյան պատարագին։

Ջորջ Բուշ կրտսերը պատրաստվում է կարդալ հոր՝ Ջորջ Բուշ ավագին նվիրված մահախոսականը։

Ետնանկարում՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ տիկնոջ հետ, ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման և 42-րդ նախագահ Բիլլ Քլինթոնը։