Radar Զրույց

«Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է բարձրացնել իր ռանգը». Հակոբ Բադալյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։

Նա անդրադարձել է Տավուշում ընթացող գործընթացներին, խոսել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, դրանում հոգևորականների ներգրավվածության, շարժման հաջողության, իշխանափոխության, եկեղեցի-իշխանություն-հասարակություն եռանկյունու հարաբերությունների, ինչպես նաև Ալմա Աթայում մայիսի 10-ին կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպման, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների կողմից մայիսի 15-ին նախատեսված փաստաթղթի ստորագրման, ինչպես նաև վարչապետի՝ վաղը կայանալիք ասուլիսի մասին։

Հակոբ Բադալյանի խոսքով՝ եթե եկեղեցին մտնելու է փոխադարձ սևացնել-փչացնել տրամաբանության մեջ, մեծ էֆեկտիվություն չի ունենա. «Եթե Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել այլ ալիք, հարց է, որը կարող է լինել այն։ Ճիշտ չի լինի, եթե եկեղեցին քաղաքականություն իրացնելու պատասխանատվության տակ մտնի։ Առանցքային է չընկնել միասնականության մոլորությունների մեջ»։

Խոսելով շարժման համատեքստում Ադրբեջանից եկող հնարավոր ռիսկերի մասին՝ քաղաքական վերլուծաբանը նկատում է, որ Ադրբեջանը չի ուզում բավարարվել Կովկասի 3 հանրապետություններից մեկը լինելով․ «Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է բարձրացնել իր ռանգը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել իրավիճակը հօգուտ իրեն և այն դարձնել Արևմուտքում խաղաքարտ։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսը նոր իրավիճակով պայմանավորված հանգամանք է»։

Մանրամասները՝ տեսանյութում