Radar Զրույց

«Ինչո՞ւ պետք է ՀՀ ղեկավարը անընդհատ վազի, եթե Պուտինը չի գալիս». Անահիտ Ադամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է։

Նա անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին, խոսել տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի, հայ-ռուսական հարաբերությունների և ինքնիշխանության մասին։

Անահիտ Ադամյանի խոսքով՝ Բլինքենը Հայաստանի համար դիվերսիֆիկացիայի ծրագիր չի գրելու․ «Ստոլտենբերգը ասաց՝ մեր դռները բաց են․ ուզում եք՝ եկեք, ուզում եք՝ մի եկեք։ Բացառում եմ, որ ռուսների հեռանալու պարագայում թուրքերը հարձակվեն Հայաստանի վրա, իսկ Թուրքիայի պարագայում՝ Էրդողանն իր խնդիրները պետք է լուծի, հետո կրծքով նետվի՝ պաշտպանելու Ադրբեջանին»։

Նրա դիտարկմամբ՝ եթե Հայաստանն ինչ-որ տեղ ձախողվեց, ձախողվելու է նաև Իրանը.

«Հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց Հայաստանի զարգացումը. այդ օրը կորցրինք Արցախը։

Հրաշալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցեր Պուտինի երդմնակալությանը։

Նորմալ է, որ Փաշինյանը մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը, բայց Պուտինինը չպիտի մասնակցի»։

Մանրամասները՝ տեսանյութում