Քաղաքական

Դատախազը «Մարտի 1»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է «Մարտի 1»-ի քրեական գործին։ Նրա խոսքով այս գործով 3 կարևոր քայլ է իրականացվել։

«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է ՍԴ. վճռաբեկին խնդրել ենք դատավարական հնարավորություն տրվի վարույթն իրականացնող մարմնին՝ արարքի որակավորումը փոխելու։ Նախորդ որակումը, որ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որ արարքը վերաորակավորենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դատաքննության փուլում նման գործիքակազմ չկա, և հիմա այս հարցի համար դիմել են ՍԴ։

Նա նաև տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 1-ին մասնակցած և դատապարտված անձանց շուրջ 30 քրեական գործերով դատական ակտերը բեկանվել են, և կայացվել են արդարացման ակտեր։