Քաղաքական

Կառավարությունը հավանության է արժանացրել բյուջեի կատարողականի հաշվետվությունը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ:

Համաձայն հաշվետվության՝ 2023 թվականին.

տնտեսական աճը կազմել է 8.7%,

եկամուտներն աճել են 14.3%‑ով կամ 295.7 մլրդ դրամով,

ծախսերն աճել են 13.6%-ով կամ 305մլրդ դրամով:

Նախագիծն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: