ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերյանի հիվանդանոցում է և այս պահին հետազոտություններ է անցնում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանից։
Նրա խոսքով՝ պատգամավորը Կիրանցի մոտ տեղի ունեցող բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների հետ սկսված հրմշտոցի ժամանակ է վատացել. «Հիվանդանոց են տեղափոխել, հետազոտություններ են անում։ Առողջական վիճակի հետ կապված դեռ վերջնական պարզ չէ՝ ինչ է կատարվում»,- ասաց Վարդանյանը։
Հայկ Մագոյան