Թվեր

Որքա՞ն դեղ է ներմուծվել Հայաստան

Նվազել է Հայաստան ներմուծվող դեղերի ծավալը։ 2023թ. առաջին կիսամյակում ներմուծվել է 1142,51 տոննա դեղամիջոց, 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 1202,41 տոննա։

Նվազել է նաև բժշկության մեջ կիրառվող սարքերի ներմուծման ծավալը։

2023թ. առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 36 մլն 213․610 հատ, մինչդեռ 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 44 մլն 551․110 հատ։