Ժամանց

60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը

60-ամյա լրագրող և իրավաբան Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը:

Դրանից հետո նա ընտրվել է «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի մասնակից, որը տեղի կունենա մայիսի 25-ին։  Եթե Ռոդրիգեսը հաղթի, ապա կարող է դիմել «Միսս Տիեզերք» մրցույթին, որտեղ նախորդ տարվանից հանվել են մասնակիցների տարիքային սահմանափակումները:

Սոցցանցերի շատ օգտատերեր նշել են, որ կինը, չնայած տարիքին, շատ երիտասարդ տեսք ունի:  Նա ինքը դա բացատրում է կանոնավոր սպորտով զբաղվելով և ճիշտ սննդակարգով: Կինը նաեւ կատակել է, որ իր լավ տեսք ունենալուն օգնում է այն, որ ինքը ամուսնացած չի եղել: