25 րոպե Երևանի մասին

Աղբավայրերում վերահսկողություն իրականացնելը միջանկյալ լուծում է, անհրաժեշտ է նոր աղբավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի տաղավարում «25 րոպե Երևանի մասին» հաղորդման զրուցակիցը Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել  Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերում վերջերս բռնկված հրդեհին, դրա հետևանքներին և  առաջարկվող լուծումներին:

Մասնավորապես, անդրադառնալով աղբի վերամշակման խնդրին, նա նշել է, թե հավաքված աղբը համարվում է գույք ու պատկանում է համայնքին, և եթե նույնիսկ աղբից ֆինանսական օգուտ կա, այն նույնպես պետք է ծառայի քաղաքին:

«Կոնտեյներները, որ ունենք քաղաքում, դրանք էլ են քաղաքային, և այդտեղ հավաքված ապակին, ստվարաթուղթը , պլաստիկը հավաքագրվում և տրվում են մշակման: Եթե մենք ուզում ենք, որ մեր ամբողջ աղբի ծավալը քաղաքին նույն կերպ ծառայի, պետք է ունենանք նոր աղբավայր ու դրան գումարած` ամբողջ աղբի սորտավորում»,- ասել է Խաժակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։