Երևան
Երևանը 171 նոր ավտոբուս կունենա
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով:
Մալաթիա-Սեբաստիայի՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Տնկվում է շուրջ 100 նոր գնդաձև կատալպա: Ծառատեսակը տեղանքին համապատասխանում է:
Հիմնանորոգվում է 17 մանկապարտեզ. կձևավորվի 89 հավելյալ խումբ
Մայրաքաղաքում նախատեսվում է հինգ նոր մանկապարտեզների կառուցում, ընթացում է 17 մանկապարտեզի հիմնանորոգումը: 2019-2024թ. հիմնանորոգման ծրագրերերով նախակրթարաններում ընդհանուր առմամբ կձևավորվի 89 հավելյալ խումբ՝ նախատեսված շուրջ 2500 երեխայի համար:
«Զեկուցեք՝ երբ են հայտարարվելու մանկապարտեզների շինարարության մրցույթները». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գործընթացների մեջ ենք։ Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնեք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- եզրափակել է Տիգրան Ավինյանը։
Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են: