Մամուլ
Ի՞նչ է քննարկել Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպումներին․ «Հրապարակ»
Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաև կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու:
Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանն այս շարժման մասին․ «Փաստ»
«Փաստը» կապ հաստատեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում Սրբազան շարժմանը։ Աբրահամյանը յուրահատուկ պատասխան տվեց՝ «Աստծո գործերն անքննելի են», և հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի»:
Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է հետաքրքրում․ «Ժողովուրդ»
Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. «Ժողովուրդ»
Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։
Բագրատ արքեպիսկոպոսը ՀՀ–ում սեփականություն չունի․ ո՞վ է նվիրել մեքենան․ «Ժողովուրդ»
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում: