Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Քաղաքում յուրաքանչյուր տարածք պետք է ծառայի մարդկանց ընդհանուր բարեկեցությանը:
Էրեբունի վարչական շրջանում ցանկապատված տարածքներով փակված բակերը մաքրում և փուլ առ փուլ վերադարձնում ենք երևանցիներին՝ ձևավորելով բարեկարգ ու հասանելի միջավայր բոլորի համար»։