Երևան

Սոցիալական տաքսի ծառայություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Երևանի քաղաքապետարանը կարևորում է համայնքում մատչելիության և ներառականության ապահովումը: Աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը հանդիպել էհամապատասխան գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող սոցիալական տաքսի ծառայության պիլոտային ծրագիրը։

Քաղաքապետարանը կարևորում է նման համագործակցային հարթակների ձևավորումը՝ ապագա ծառայությունը կառուցելու մարդակենտրոն, հասանելի և հավասար հնարավորություններ ապահովող սկզբունքներով։