Երևան

Շարունակվում է զավթված հողերը երևանցիներին վերադարձնելու գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը.

  • Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց, 1-ին նրբ., հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը,
  • Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը,
  • Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց, հ. 3/2 շենքի դիմաց գտնվող ինքնակամ շինությունը,
  • Էրեբունի վարչական շրջանում ապամոնտաժվել է Մուրացանի փողոց, հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը:

Հանրային տարածքները համայնքին վերադարձնելու գործընթացը լինելու է շարունակական: