Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի: Ծրագրով հարակից հատվածում ստեղծվում է նաև պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, նմանատիպ զբոսայգիների կառուցումը մայրաքաղաքում շարունակվելու է: