Երևան

Երևանի 111 հասցեներում 200 թեքահարթակ է կառուցվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայրաքաղաքի 111 հասցեներում կառուցվել է 200 թեքահարթակ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

«Հասցեների հավաքագրումը շարունակվում է Ակտիվ քաղաքացուց ստացված դիմումների և վարչության մասնագետների կողմից իրականացված տեղազննությունների արդյունքում»,– նշեց նա։