Երևան

Երևանում մեկնարկել է Ազնավուրի արձանի բացման արարողությունը

Երևանում տեղի է ունենում ֆրանսիահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր ելույթում կարևորել է մայրաքաղաքում նման արձանի տեղադրումը․ «Մենք կարևոր համարեցինք, որ այս հրապարակում՝ Ազնավուրի անունը կրող միջավայրում, լինի մի արձան, որը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում»։

Նրա խոսքով՝ այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր ոչ միայն երևանցիների, այլև քաղաքի հյուրերի համար։