Երևան

Փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է հարցով․ քաղաքապետ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, Ջրային կոմիտեի մեր գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, բայց կարծում եմ, որ մեզ արդեն իսկ պետք են լուծումներ», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ջրամատակարարման հետ կապված դժգոհություններին։

«Գիտեմ, որ Կառավարությունը զբաղվում է հարցով, փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է հարցով, և ես հուսով եմ, որ այդ լուծումները օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում», – ասել է նա։