Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արին-Բերդ գերեզմանատան տարածքում ապամոնտաժվել է համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված քարի մշակման արտադրամասը:
Ապամոնտաժումն իրականացվել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ: Շուրջ 20 տարի է ինչ արտադրամասն ապօրինի գործում է համայնքային գերեզմանատան տարածքում: