Երևանցիներին առավել հարմար ու մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով Երևանի քաղաքապետարանը գործարկել է «YES»՝ Երևանի Էլեկտրոնային ծառայությունների հարթակը:
Քաղաքացիները, մուտք գործելով տվյալ հարթակ, հնարավորություն ունեն տեսնելու իրենց պատկանող գույքային բոլոր միավորները, տրանսպորտային միջոցները, աղբահանության վերաբերյալ առկա պարտավորություններն ու վճարումները:
Հարթակն էլեկտրոնային տիրույթում լիարժեք այլընտրանքն է լինելու Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակների: Առաջնային տարբերակը հասանելի է yes.yerevan.am հղումով: