Կենտրոն վարչական շրջանի և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակը «Կասկադ»-ի հարակից շենքերի ճակատային լուսավորությունն ու դրա միջանկյալ՝ երթևեկելի հատվածները հետիոտների համար ավելի հարմարավետ դարձնելն է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ծրագրի համաձայն՝ տեղադրվելու են հետիոտնային սարքեր, մետաղական էլեկտրական արգելափակոցներ, բարեկարգվելու են «Կասկադ»-ի վերին հարթակն ու «Վերածնված Հայաստան» հուշարձանը:
Գիշերային ժամերին քաղաքի սրտում կառուցված շենքերն էլ կառանձնանան գեղարվեստական լուսավորությամբ: Աշխատանքները միտված են նոր ու բարեկարգ միջավայր ստեղծելուն՝ երևանցիների և զբոսաշրջիկների համար այն դարձնելով անվտանգ ու հարմարավետ:
Մանրամասները՝ տեսանյութում։