Վարչական շրջանների աշխատակիցները հասարակական կարգի պահպանության աշխատակիցների տված արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս. արձանագրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կազմված արձանագրությունների թվերին։
«Հետևապես, կամ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կամ աշխատաոճը պետք է փոխվի։ Պարոն Փամբուխչյան, կխնդրեմ այս քննարկումն ունենալ ընդհանուր, թվերը իրար հետ նայել, որովհետև երբ նայում ես, տպավորություն է, որ վարչական շրջանների գործառույթների մեջ այս պրոցեսում մեծ անելիք չկա, մեծաքանակ աշխատակիցներ հատուկ այս տեսակի գործառույթների համար ենք նախատեսել, բայց արդյունք չենք տեսնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։