Երևան

Սոց. ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաների համար

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ:

Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է: Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին: Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ: 

Սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական: