Երևան

Կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկայում կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան կառուցելու ծրագիրը:

2027թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) Եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի և առկա է համաձայնություն գնման գործընթացները «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն: