Երևան

Ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ

Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում ընթանում են կառուցվածքային և տեխնոլոգիական բարեփոխումներ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Նոր և բարեկարգ պայմանների ստեղծմանը զուգահեռ կիրականացվի նաև քաղաքացիների արխիվային տվյալների թվայնացում, ինչը կդարձնի սպասարկումն ավելի արագ, հարմար և մատչելի։ Վերանայվել են նաև վճարովի ծառայությունների պայմանները՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով։

Արդյունավետ կառավարման շնորհիվ ՀՈԱԿ-ի սեփական եկամուտները հնգապատկվել են՝ հասնելով շուրջ 1 միլիարդ դրամի։ Այս ֆինանսական նոր հնարավորություններն ուղղվելու են մատուցվող ծառայությունների ընդլայնմանը և որակի շարունակական բարձրացմանը»,- գրել է քաղաքապետը։