Երևան

«Պետք է անդրադառնանք նաև կերպարվեստին»․ Տիգրան Ավինյանը հանձնարարական տվեց

Մշակույթի ոլորտում մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում և աջակցում տարատեսակ ծրագրերի․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ առաջարկելով անդրադառնալ նաև կերպարվեստին։ 

«Երաժշտություն, թատրոն… իրականում շատ բազմազան է մեր ծրագրային փաթեթը։ Կարծում եմ՝ պետք է անդրադառնանք նաև կերպարվեստին։ Գիտեմ, որ որոշակի ծրագրեր կան նախնական։ Կերպարվեստի ոլորտում կարող ենք իրականացնել մի ծրագիր, որի նախնական միտքը քննարկել ենք։ Կարծում եմ՝ հենց այս տարի էլ կարող ենք իրականացնել. սա ֆիքսենք որպես հանձնարարական»,- ասել է Տիգրան Ավինյանը։