Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են. Երևանի ավագանու նիստում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այնուամենայնիվ, հարակից հատվածներում նույնանման ռիսկ դեռևս առկա է, դրա համար ամբողջությամբ այդ հատվածը չի բացվել, և լուծումներ ենք փնտրում»,- ասել է Ավինյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման մրցույթն արդեն կայացել է, ու տարվա ընթացքում կմեկնարկի շինարարության փուլը։