Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարել է, որ կողմ կքվեարկի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2025-28 թվականների գործողությունների ծրագրին։
«Երկու ձեռքով սատարում եմ այս նախագծին և կողմ եմ քվեարկելու, որովհետև, այո, 2018թ. իմ երազանքներից մեկն էլ այն էր, որ Երևանը դառնա թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական արժեքներով կառավարվող քաղաք»,- ասել է նա։