Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու նպատակով էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։
Այժմ նախապատրաստվում է տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային աշխատանքներն իրականացնելու համար հաղթող ընկերություն։