Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Հունիսի 9-ից հունիսի 15-ը մետրոպոլիտենը սպասարկել է 489 հազար 167 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
- 768՝ երեք վագոնանի,
- 1128՝ երկու վագոնանի,
- 1024՝ մեկ վագոնանի։
Կատարողականը՝ 100 %
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր, իսկ բանկային քարտերով վճարումները հասանելի են բոլոր կայարաններում։