Տոմսային համակարգի տեխնիկական խնդիրները նվազեցնելու նպատակով դիտարկվում է թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսերը որպես կրիչ հանելու հնարավորությունը:
***
Մայրաքաղաքում շարունակվում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորման գործընթացը: Արդեն իսկ անցկացվել է շուրջ 3500 մետր մալուխ, տեղադրվել են լեդ տեսակի 44 լուսարձակներ, ուժային և կառավարման վահանակներ:
***
Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու նպատակով էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։
Այժմ նախապատրաստվում է տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային աշխատանքներն իրականացնելու համար հաղթող ընկերություն։
***
Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ձեռք բերել 45 տրոլեյբուս: Գնման գործընթացի համաձայն «YUTONG BUS CO» LTD-ի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: