Երևան

Եթե այսպես շարունակվի, այդ ընկերության հետ չենք շարունակի համագործակցությունը. Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Man մակնիշի ավտոբուսների անսարքության թիվը տոկոսային առումով կրկին շատ բարձր է. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հետաքրքրվել է` որն է պատճառը.

Զեկուցվել է, որ Man մակնիշի մեքենաները պահեստամասերի խնդիր ունեն. 

«Քննարկել ենք այդ հարցը, տեխնիկական խոտաններ էլ է ի հայտ գալիս այս տեխնիկայի վրա»․ զեկուցեցին քաղաքապետին` նշելով, որ փոխարինումը երկար է տևում: 

Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ խնդիրը վերջին 6 ամսում առկա է, ու եթե այդպես շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չեն կարողանա շարունակել համագործակցությունը: 

«Սա վերջնական և հստակ փոխանցեք»,- նշել է Ավինյանը: