Երևան

Օպերայի թատրոնում տեղադրվել են 44 լեդ լուսարձակ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորման գործընթացը: Արդեն իսկ անցկացվել է շուրջ 3500 մետր մալուխ, տեղադրվել են լեդ տեսակի 44 լուսարձակներ, ուժային և կառավարման վահանակներ: