Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Կենտրոն վարչական շրջանում իրականացվում են վերանորոգման և բարելավման աշխատանքներ.
- վերանորոգվել են Կոնդ բարձրացող աստիճանները, տեղադրվել են նոր աստիճանավանդակներ,
- ցանկապատվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքը,
- Թաիրով փողոցում տեղադրվել են աստիճանավանդակներ,
- լայնացվել է Ծիծեռնակաբերդի խճուղու մայթը։