Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ վաղը՝ հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, Թումանյանի անվան զբոսայգում կկայանա Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի բալետային միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր փակումը:
Փառատոնի եզրափակիչ ծրագրում ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որը կներկայացնի «Բոլերո X» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործությունների առաջնախաղերը:
Մուտքն ազատ է: